Բարի՛ գալուստ մեր կայք: Եթե Դուք շարունակում եք դիտել և օգտագործել այս կայքը և համաձայն եք պահպանելու օգտագործման հետևյալ պայմանները, որոնք մեր գաղտնիության քաղաքականության հետ միասին կարգավորում են «ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի հարաբերությունները օգտվողների հետ՝ այս կայքի վերաբերյալ:
«ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ եզրույթը կամ «մեզ» կամ «մենք» բառերը վերաբերում են կայքի սեփականատիրոջը, որի իրավաբանական հասցեն է ՀՀ, 0004, ք. Երևան, Ադմիրալ Իսակովի 32/1: «Դուք» տերմինը վերաբերում է մեր կայքի օգտատիրոջը կամ դիտողին:
«ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում՝ առանց նախնական ծանուցման փոխելու օգտագործման պայմանները և այս կայքի բովանդակությունը:
Տվյալ կայքի օգտագործումը կարգավորվում է հետևյալ պայմաններով.
Ընկերության անվանումը, սույն կայքը և դրա բովանդակությունը պաշտպանված են Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի և այլ օրենքներով: Ընկերության պաշտոնական կայքէջում նշված գործընկերների այլ ապրանքային նշանների հիշատակումն այս կայքում ունի բացառապես ծանոթացման նպատակ: Ընկերության պաշտոնական կայքէջի oգտագործման պայմանները չեն տրամադրում ապրանքանիշերի օգտագործման իրավունք:
Ընկերությունը չի ստանձնում որևէ ուղղակի, անուղղակի կամ այլ պարտավորություն կայքի օգտագործման համար: Օգտագործելով Ընկերության պաշտոնական վեբ կայքը՝ յուրաքանչյուր անձ /օգտատեր/ ստանձնում և կրում է լիակատար պատասխանատվություն օգտագործման արդյունքում հնարավոր կորուստների համար:
Այս կայքի էջերի բովանդակությունը նախատեսված է միայն Ձեր ընդհանուր ծանոթության և օգտագործման համար: Այն կարող է փոփոխվել՝ առանց նախնական ծանուցման:
Ո՛չ մենք, ո՛չ էլ ցանկացած երրորդ կողմ որևէ երաշխիք չենք տալիս այս կայքում հայտնաբերված կամ առաջարկվող տեղեկատվության և նյութերի ճշգրտության, ժամանակի պատեհության, արդյունավետության, ամբողջականության կամ պիտանիության վերաբերյալ՝ որևէ կոնկրետ նպատակի համար: Դուք ընդունում եք, որ նման տեղեկատվությունը և նյութերը կարող են պարունակել անճշտություններ կամ սխալներ, և մենք ուղղակիորեն բացառում ենք պատասխանատվությունը ցանկացած անճշտության կամ սխալի համար՝ օրենքով թույլատրված առավելագույն չափով:
Ձեր կողմից այս կայքի ցանկացած տեղեկատվության կամ նյութի օգտագործումն ամբողջությամբ կատարվում է Ձեր պատասխանատվությամբ, որի համար մենք պատասխանատվություն չենք կրում: Դուք անձնական պատասխանատվություն եք կրում Ձեր կոնկրետ պահանջներին՝ այս կայքում առկա ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեղեկատվության համապատասխանության համար:
Այս կայքը պարունակում է նյութեր, որոնք պատկանում են մեզ կամ մենք ունենք դրա արտոնագիրը: Այդ ամենից բացի այս նյութը ներառում է դիզայն, հորինվածք, տեսք, արտաքին տեսք և գրաֆիկա: Վերարտադրումն արգելված է, բացառությամբ՝ հեղինակային իրավունքի մասին ծանուցման համապատասխան իրականացվածի, որը սույն պայմանների մաս է կազմում: Կայքում վերարտադրված բոլոր ապրանքային նշանները, որոնք մեզ չեն պատկանում կամ արտոնագրված չեն, ճանաչելի են այս կայքում:
Այս կայքի չարտոնված օգտագործումը կարող է հանգեցնել վնասի հատուցման հայցի և/կամ դառնալ քրեական հանցագործություն:
Ժամանակ առ ժամանակ այս կայքը կարող է նաև պարունակել հղումներ դեպի այլ կայքեր, ներառյալ՝ ԴԵՐԺԱՎԱ-Ս ՀՈԼԴԻՆԳ ընկերությունների խումբը: Այդ հղումները տրամադրվում են Ձեր հարմարության համար՝ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով: Բացառությամբ ԴԵՐԺԱՎԱ-Ս ՀՈԼԴԻՆԳ ընկերությունների խմբի կայքերի՝ այլ երրորդ կողմերի կայքերին մենք չենք աջակցում: Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի կայքերի հետ կապված բովանդակության համար:
Դուք չեք կարող ստեղծել հղում դեպի այս կայքը մեկ այլ կայքից կամ փաստաթղթից՝ առանց «ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի նախնական գրավոր համաձայնության:
Ձեր կողմից այս կայքի օգտագործումը և դրա հետևանքով ծագած ցանկացած վեճ պետք է կարգավորվի Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Ծանուցում։ Ընկերությունը չի երաշխավորում, որ Ընկերության պաշտոնական վեբ կայքը մշտապես գործում է ամբողջովին անվտանգ, անսխալ, զերծ վիրուսների կամ վնասակար ծրագրային կոդերի ազդեցությունից, կամ կբավարարի որևէ այլ կոնկրետ չափանիշների, ուստիև որևէ պատասխանատվություն չի կրում: