718 GT4 RS
Անզիջում մրցուղային բոլիդ: Շարժիչի միջնամասային դասավորությամբ դինամիկ ավտոմեքենա՝ 4.0 լիտր աշխատանքային ծավալով և 6 մխոցանի՝ մթնոլորտային շարժիչով: 6 դրոսելային սահափական՝ անթերի զգայունությամբ արձագանքման համար: Պտույտների բարձր միջակայքի ապահովման կոնցեպտ, որը թույլ է տալիս հեշտությամբ հասնել 9000 պտ/ր-ի: Հզորությունը՝ 368 կՎտ (500 ձ․ու․): Ռացիոնա՞լ է: Ոչ միշտ: Կատարյա՞լ է։ Ամեն ինչում։
Կատարողականություն
Ֆլախտը Porsche-ի մրցարշավային մեքենաների հայրենիքն է և գտնվում է Վայսախի Porsche մշակման կենտրոնի հարավային մասում: Սա այն վայրն է, որտեղ մենք շարունակ մշակում, փորձարկում և կատարելագործում ենք մեր ավտոմեքենաները՝ մեկ տասնորդական վայրկյանի ճշգրտությամբ, ինչը կարող է որոշիչ նշանակություն ունենալ մրցարշավային ուղու վրա: Այստեղ էլ հենց ծնունդ է առնում 718 Cayman GT4 RS-ի շարժիչը: 718 մոդելներին բնորոշ՝ միջնամասային դասավորությամբ շարժիչի ցածր ծանրության կենտրոնը երաշխավորում է շրջադարձերի դինամիկ հաղթահարում և հիանալի բնութագրեր:
Թեթև կոնստրուկցիա
Առավել մեծ արդյունավետություն ապահովելու համար հեռացվել է ավելորդ ամեն ինչ, կամ՝ փոխարինվել ավելի թեթև նյութերով. կափարիչը, առջևի անվածածկոցները, կողային օդառիչները, հետևի անվածածկոցները, դեկորատիվ վրադիրները և լիաչափ շերեփաձև նստատեղերը պատրաստված են ածխածնային մանրաթելով ամրանավորված թեթև և դիմացկուն պլաստիկից (CFRP): Իսկ հետևում թեթև ապակի է, ինչը նույնպես հնարավորություն է տալիս նվազեցնելու քաշը: Արդյունքը․ անթերի արդյունավետություն՝ ընդամենը 1415 կգ ընդհանուր քաշով:
Դիզայն և աերոդինամիկա
Բարելավվել է 718 Cayman GT4 RS-ի աերոդինամիկ կոնցեպտը՝ 718 Cayman GT4-ի համեմատ, իսկ ընդհանուր կոնցեպտը հարմարեցվել է նրա մեծ նվաճումներին՝ արդյունավետությանը, աերոդինամիկային, ընթացային մասին և, իհարկե, դիզայնին: Սա հատկապես նկատելի է «կարապի պարանոց» կոչվող միացումով ֆիքսված հետևի հակաթևի և հետևի դիֆուզորի վրա: Դա ոչ միայն երաշխավորում է ընթացքի ժամանակ մեքենան ճանապարհին սեղմող հսկայական աերոդինամիկ ուժի առկայություն և բարձր շփում ճանապարհի հետ, այլև՝ շեշտադրված արտաքին տեսք:
Ինտերիեր
Ցուցիչների վահանակը լիովին մտածված է վարորդի հարմարության համար՝ մատչելիություն, անմիջաբար ընթեռնելի տեղեկատվություն, գերազանց ֆունկցիոնալություն, օպտիմալ էրգոնոմիկա և կենտրոնացում այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է: 718 Cayman GT4 RS մոդելի սրահի նյութերն ու դետալները, ինչպիսիք են օրինակ՝ Race-Tex չսահող ծածկույթը, ատլասե կարբոնային երեսպատումով դեկորատիվ ձողաշերտերը և դռների կտորե բռնակները, փոխառնված են անմիջապես ավտոսպորտից: Օդային խցիկը տեղափոխվել է ներս՝ ապահովելով տեսողական և ակուստիկ մոտությունը շարժիչին:
Առանձնահատկություններ
4.0 լիտր ծավալով 6 մխոցանի մթնոլորտային շարժիչ՝ մխոցների օպոզիտ դասավորությամբ:
Պտույտների բարձր միջակայք ապահովող՝ անմիջապես 911 GT3 R-ից և 911 RSR-ից վերցված կոնցեպտով շարժիչը արտադրում է 368 կՎտ (500 ձ․ու․) առավելագույն հզորություն՝ 8400 պտ/րոպե-ի և 450 Նմ առավելագույն ոլորող մոմենտ՝ 6750 պտ/րոպե–ի պարագայում: 4.0 լիտրանոց, 6 մխոցանի մթնոլորտային շարժիչը ներկայումս ամենահզորն է 718 մոդելների շարքում։
Weissach փաթեթ
Ածխածնային մանրաթելերից պատրաստված նյութերի հետևողական օգտագործում և վերին կողային օդառիչների երկրաչափական օպտիմալացում՝ օդի հոսքի ավելի լավ մատակարարման համար: Ներսում. տիտանից ստեղծված անվտանգության կարկաս և Race-Tex ընդլայնված գործառույթներ: Հուզական գրություն․ Weissach փաթեթի լոգոն՝ ասեղնագործված նստատեղերի գլխակալներին և նշան՝ սարքավորումների վահանակի վրա:
Հետևի մեծ հակաթև՝ «կարապի պարանոց» միացումով
Ուշադրություն է գրավում. ֆիքսված հետևի հակաթև՝ ածխածնային մանրաթելով ամրանավորված պլաստիկից (CFRP): Շնորհիվ «կարապի պարանոց» կոչվող միացման՝ օդի հոսքն առանց որևէ խոչընդոտի վերևից անցնում է հակաթևի ստորին մասի ամբողջ մակերեսով։ Այն կարող է նաև տեղակայվել ձեռքով՝ մրցարշավային ուղում օգտագործելու համար: Արդյունքը․ ընթացքի ժամանակ մեքենան ճանապարհին սեղմող հսկայական աերոդինամիկ ուժի նվազեցված կորուստ և բարելավված շփում ճանապարհի հետ։
Նոր 718 Cayman GT4 RS Clubsport
Նոր 718 Cayman GT4 RS Clubsport-ը տոգորված է իսկական ավտոսպորտի ոգով: Նրա տարե՞րքը․ մասնակցություն միջազգային մակարդակով անցկացվող սպրինտերային և դիմացկունության մրցավազքերին։ Ունիվերսալի վեց մխոցանի 4.0 լիտրանոց, մխոցների օպոզիտ հորիզոնական դասավորությամբ շարժիչը արտադարում է 368 կՎտ (500 ձ․ու․) հզորություն:
Porsche-ն սոցիալական հարթակներում