911 Carrera & Targa մոդելներ
Հստակ եզրագիծ: Պերճաշուք: Պուրիստական: Անկրկնելի։ 1963 թվականին Ֆ․Ա․ Պորշեն հասավ մեծ հաջողությունների՝ ստեղծելով 911-ի ուրվապատկերը: Հստակ գծերով և ձևի ու ֆունկցիայի միասնությամբ: Ավելի քան 50 տարի անց աշխարհը գիտի բազմաթիվ սպորտային ավտոմեքենաներ, բայց՝ միայն մեկ 911:
Ավտոմեքենայի թափքի տեսակներ
911 Carrera S
911մոդելի կուպե տարբերակը մարմնավորում է Porsche-ի ԴՆԹ-ն իր ամենամաքուր տեսքով՝ երկար, հարթ շարժիչի ծածկոց, կտրուկ թեքված դիմապակի: Իսկ դեպի հետնամասը սահուն թեքվող տանիքի գիծն արդեն իսկ բնորոշ է ինքնատիպ 911-ին։
911 Carrera 4S Cabriolet
911-ի բաց տանիքով տարբերակը միշտ տարբերվել է ազատության առավել մեծ զգացողությամբ և մաքուր օդի առատությամբ: Փակված վիճակում կաբրիոլետն ունի 911 Coupé մոդելի նրբագեղ ուրվագիծը՝ լիովին ավտոմատացված կտորե տանիքի շնորհիվ:
911 Targa 4S
Ամենաոճային 911 մոդելն ունի «targa» հավելումը։ 911 Targa-ն չհնացող դասականություն է՝ հատկանշական լայն աղեղով և տանիքի նորարարական կոնցեպտով: Միևնույն ժամանակ սա 911-ի բաց տարբերակն է՝ փակ ավտոմեքենայի հարմարավետությամբ և անվտանգությամբ։
Մոդելներ
4
Porsche մոդելների նկարագրության մեջ «4»-ը լիաքարշակ մոդելների չորս շարժիչ անիվներն են:
S
Porsche-ում «S»-ը միշտ նշանակել է «սպորտ» և բարձր կատարողականություն: 911-ի դեպքում այն վկայում է շարժիչի ավելացված հզորության, ինչպես նաև՝ մեծ արգելակների և անիվների մասին:
4S
«4S»-ը բնութագրում է մոդելների բարձր կատարողականությունը համադրված լիաքարշակ համակարգի հետ:
GTS
911-ի վրա պատկերված «GTS» երեք տառերը ցույց են տալիս նրա ավելի բարձր կատարողականությունը՝ համակցված աներևակայելի սպորտային բնութագրերի հետ:
4 GTS
Porsche-ում «S»-ը միշտ նշանակել է «սպորտ» և բարձր արդյունավետություն: 911-ի դեպքում դա վկայում է շարժիչի ավելացված հզորության, ինչպես նաև՝ մեծ արգելակների և անիվների մասին:
Կատարողականություն
Յուրաքանչյուր 911-ի հիմնական նպատակը նույնն է՝ առավելագույնս սպորտային վարում: Ահա թե ինչու կրկնակի տուրբոներմղման համակարգով մխոցների օպոզիտ հորիզոնական դասավորությամբ շարժիչը, փոխանցման տուփը, ընթացքային մասը, արգելակները և կառավարման բոլոր համակարգերը նախատեսված են մեկ բանի համար՝ ապահովելու ամենաբարձր կատարողականություն:
Ինտերիեր
Թվային ինտեգրման հետ զուգորդված անալոգային ճշգրտություն: 911-ի ինտերիերը համատեղում է հին արժանիքները նոր հնարավորությունների հետ և, լինելով սպորտային ավտոմեքենա, առաջին հերթին մշակած է վարորդի համար:
Հարմարավետություն
Ուժեղ մարզիկ: Դիզայնի տիպար: Ամենօրյա հերոս: 911-ում համատեղված են սպորտային ավտոմեքենայի հզորությունը սրահի հարմարավետության և նորագույն տեխնոլոգիաների հետ, որոնք հեշտացնում են Ձեր առօրյա կյանքը:
Առանձնահատկություններ
Porsche InnoDrive համակարգ՝ ներառյալ Ադապտիվ կրուիզ-կոնտրոլ (ACC)
Բարձր ճշգրտությամբ նավիգացիոն տվյալների շնորհիվ Porsche InnoDrive-ը հայտնաբերում է արագության սահմանափակումներն ու ճանապարհի թեքություններ, ինչպիսիք են օրինակ Ձեր երթուղու վրա գտնվող թեքություները կամ կոր հատվածների շառավիղները, նախքան դրանց հասնելը: Եվ հարմարեցնում է արագությունների փոխարկման ռազմավարությունն ու արագությունը: Խելացի վարման և արդյունավետության հարցում ակնհայտ առավելություն ունենալու համար:
Մխոցների օպոզիտ հորիզոնական դասավորությամբ 6 մխոցանի շարժիչ՝ կրկնակի տուրբոներմղման համակարգով
911 մոդելների շարժիչի կոնֆիգուրացիան կրկնակի տուրբոներմղումով է: Նրա աչքի ընկնող որակներն են՝ բացառիկ հզորությունը արագությունների ամբողջ տիրույթում, արտակարգ ուղղակի արձագանքը և ոլորող մոմենտի մեծ միջակայքը նույնիսկ ցածր արագությունների դեպքում: Մխոցների օպոզիտ հորիզոնական դասավորությամբ կազմվածքը՝ ցածր նստեցմամբ կարճ թափքով և շարժիչի ետնամասային տեղակայմամբ, ապահովում է ցածր ծանրության կենտրոն: Շարժիչի հենարանները, որոնք ավելի կենտրոնական դիրքում են, ապահովում են բարձր կայունություն և առավել փոքր վիբրացիա:
Porsche Connect
Porsche Connect-ի օգնությամբ Դուք ընդլայնում եք ավտոմեքենայի գոյություն ունեցող ֆունկցիաները՝ լրացուցիչ հավելվածների և ծառայությունների միջոցով, ինչպիսիք են՝ տեղեկատվությունը իրական ժամանակում եղած երթևեկության մասին, ձայնի առցանց ճանաչումը և երաժշտության հաղորդումը. 911-ը Ձեզ առաջարկում է թվային հաղորդակցման բազմաթիվ տարբերակներ:
Burmester® բարձրորակ ծավալային հնչողության ակուստիկ համակարգ
Ամենաբարձր մակարդակի ձայնային բնութագրեր, որոնք անհատապես ընտրված են Ձեր 911-ի համար: Ուժեղացուցիչի 13 ալիք, 13 բարձրախոս, առանձին ակտիվ սաբվուֆեր՝ 300 Վտ հզորությամբ D դասի ուժեղացուցիչով: Ամենը միասին՝ լրացուցիչ 855 Վտ մաքուր երաժշտական վայելք․ բարելավված է ձայնի ուժեղացուցիչով, որն օպտիմալացնում է երաժշտական ֆայլերի տոնը սեղմված տվյալներով:
Porsche-ն սոցիալական հարթակներում