Cayenne
Cayenne և Cayenne Coupé: Երկու մոդելներն էլ առանձնանում են տպավորիչ արտաքին տեսքով և հետաքրքիր բնութագրերով. կարող են ունենալ մինչև հինգ նստատեղ: Կնախընտրեք ընկերների հետ Cayenne-ով ուղևորվել Ձեր նոր արկածներին ընդառաջ, թե կսիրահարվեք կուպեի կուլտային ուրվագծերին, բացառապես անձնական ճաշակի խնդիր է: Սակայն մեր երկու ամենամեծ մոդելներին էլ վերաբերում է մի բան՝ յուրաքանչյուր Porsche-ն նախ և առաջ սպորտային ավտոմեքենա է:
Ավտոմեքենայի թափքի տեսակներ
Ամենագնաց
Շնորհիվ դինամիկ դիզայնի և հինգ դռների, որոնք բաց են ցանկացած արկածի համար, Cayenne մոդելները թիմային ոգի են բերում սպորտային ավտոմեքենաների աշխարհ: Էլ ավելի բազմազան դարձնելով Porsche-ից ստացված տպավորությունները:
Կուպե
Cayenne Coupé-ների հարցում դիտորդներին ամենաշատը գրավում է մոդելների արտաքին տեսքը: 911-ի հայտնի եզրագիծը հիանալի ձևավորված մկանի նման սահում է լուսարձակներից մինչև հետևի լապտերների անթերի ժապավենը:
Մոդելներ
E-Hybrid
Էկոլոգիական տեսանկյունից անվնաս, միևնույն ժամանակ դինամիկայի գերազանց հատկանիշներ: Այս համադրությունը կստիպի ժպտալ սպորտային ավտոմեքենաների ցանկացած սիրահարի: Հիբրիդային տեխնոլոգիայով մոդելը հարմար է և՛ մրցուղու համար, և՛ ընտանեկան ճանապարհորդությունների՝ ապահովելով բավարար տարածություն ամբողջ ընտանիքի համար:
S
Մրցարշավային ուղու վրա, թե ճանապարհին, հանգստի ժամանակ, թե առօրյա վարման ընթացքում. ունիվերսալ Porsche Cayenne S-ի ղեկին նստած անձի մոտ անվիճելիորեն գերակշռում են գայթակղությունը և սպորտային վարումից առաջացած հաճույքը:
GTS
Երեք տառ՝ GTS. ահա այն ամենը ինչ հարկավոր է աչքերում հայտնված փայլը և մարմնով անցնող սարսուռը նկարագրելու համար: Մաքրություն և հուզմունք. Cayenne GTS մոդելները ավտոսպորտի մթնոլորտ են հաղորդում ճանապարհին:
Turbo
Ադրենալինի ինտենսիվ հորդում և ուրախության չընդհատվող պահեր՝ շնորհիվ մեր ամենահզոր ութ մխոցանի շարժիչի: Այնուամենայնիվ, Cayenne Turbo-ում լավագույնը գերազանց սպորտային ավտոմեքենայի զգացողությունն է:
Turbo S E-Hybrid
Cayenne Turbo S E-Hybrid-ը կստիպի, որ Ձեր զարկերակի տրոփյունն ավելի արագանա: Կրկնակի շարժակի կոնցեպտի շնորհիվ հիբրիդային տեխնոլոգիայի տպավորիչ արդյունավետությունն ապահովում է մոդելային շարքի շարժիչի ամենամեծ հզորությունը:
Turbo GT
Cayenne Turbo GT-ն ոչ միայն հեշտությամբ հաղթահարում է դժվարին ոլորաններում և ավարտական սպրինտների ժամանակ առաջացած հուզմունքը: Այն նաև հաջողությամբ գլուխ է բերում երկայնական և լայնական դինամիկան այնպես, ինչպես դա չի կարող անել այս շարքի որևէ այլ ավտոմեքենա:
Դիզայն և հարմարավետություն
Մեզ բոլորիս միավորում է խանդավառությունը սպորտային ավտոմեքենաների նկատմամբ: Այն սկսվում է դեռևս շարժիչը գործարկելուց առաջ. Cayenne մոդելների դինամիկ համամասնություններին առաջին հայացքն ուղղելիս և նրանց մեջ Porsche-ի ԴՆԹ-ն բացահայտելիս: Նստելուն պես մենք, շնորհիվ բարձրորակ ստանդարտ սարքավորումների, ներշնչում ենք ավտոսպորտի մթնոլորտը:
Բոլոր Cayenne մոդելներին հատկանշական այլ ուժեղ կողմեր. ուղեբեռի հատվածի մեծ տարածություն և ծավալ, որը կարելի է մեծացնել ավելի քան երկու անգամ՝ հետևի նստատեղը ծալելու դեպքում: Որպես այս մեծ բազմակողմանիության լրացում՝ կան նաև անհատականացման բազմաթիվ տարբերակներ: Կարճ ասած, չափազանց լավն է միայնակ շրջելու համար:
GTS կոնցեպտ
Երբեք բավարար չի լինում այն ամենը՝ ինչ սիրում եք: Ահա թե ինչու մենք Cayenne GTS մոդելները համալրել ենք Porsche-ի ավելի մեծ չափաբաժնով: Որպեսզի մարմնով անցնող սարսուռն ավելի շատ լինի: Ավելի շատ թիթեռներ թռթռան ստամոքսում: Եվ հմայքն ավելի մեծ լինի:
E-Hybrid մոդելներ
Մեր Cayenne E-Hybrid մոդելները ցուցադրում են այն, ինչ մենք անվանում ենք E-Mobility E-Performance, քանի որ վարման դինամիկայի հետ զուգակցված էկոլոգիականությունը ուրախալի ժպիտ է առաջացնում սպորտային ավտոմեքենաների սիրահարների դեմքերին:
Առանձնահատկություններ
Porsche InnoDrive համակարգ՝ ներառյալ Ադապտիվ կրուիզ-կոնտրոլ (ACC)
Porsche InnoDrive-ը հայտնաբերում է արագության սահմանափակումներն ու ճանապարհի թեքությունները Ձեր երթուղու վրա՝ նախքան դրանց հասնելը: Եվ հարմարեցնում է արագությունների փոխարկման ռազմավարությունն ու արագությունը:
Porsche 4D-Chassis Control. խելացի կառավարման կենտրոն
Porsche 4D Chassis Control-ը կենտրոնացված կերպով վերլուծում է ճանապարհային իրավիճակը բոլոր երեք տարածական հարթություններում, հաշվարկում է շարժման լավագույն պայմանները և իրական ժամանակի ռեժիմում սինխրոնացնում ամեն ինչ ընթացային մասում:
Պրոյեկցիոն էկրան
Հեշտությամբ կարգավորվող՝ գունային լիարժեք գամմայով պրոյեկցիոն էկրանը ուղևորության մասին ամբողջ տեղեկությունը ցուցադրում է անմիջապես վարորդի տեսադաշտում:
Porsche-ի ակտիվ աերոդինամիկա (PAA)
Cayenne Coupé մոդելներն ունեն ակտիվ աերոդինամիկա՝ ինչպես Turbo-ն և Turbo S E-Hybrid-ը: Առջևի օդառիչների ակտիվ թիթեղիկները թույլ են տալիս արդյունավետորեն ՆԱՇ-ն: Coupé մոդելներում ադապտիվ հետևի սփոյլերը դուրս է քաշվում մինչև 135 մմ, ինչը յուրաքանչյուր իրավիճակում ապահովում է ընթացքի ժամանակ մեքենան ճանապարհին սեղմող համապատասխան աերոդինամիկ ուժ: Cayenne Turbo-ի տանիքի ադապտիվ սփոյլերը շարժման ժամանակ ապահովում է կոնտակտային ճնշման կայունացում հետևի սռնիի վրա: «Օդային արգելակ» դիրքում դա օգնում է կրճատելու արգելակման հեռավորությունը:
Porsche-ն սոցիալական հարթակներում