driven-female
Driven Female․ Porsche-ի կանանց ուժը շարժման մեջ

Հուլիսին «Porsche կենտրոն Երևան» անցկացրեց Driven Female խորագրով բացառիկ միջոցառումը, որի շրջանակում հավաքվեց մոտ 50 հյուր և 20 Porsche ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից շատերում երեք - չորս կին մասնակիցներ էին, որոնք կազմել էին Porsche-ի կրքոտ սիրահարների կենսուրախ շարասյուն։

 

Երթուղի

 

Ճանապարհորդությունը սկսվեց Երևանից, որպես անմոռանալի ուղևորություն շարունակվեց Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերով՝ Սևանով ու Դիլիջանով, և ավարտվեց վերջնական նպատակակետում՝ Վանաձորի Forest 1961 հյուրանոցում։ Ճանապարհին հյուրերը սուրճ վայելելու համար կանգ առան Դիլիջանի CoLab-ում, որտեղ նրանց հյուրասիրեցին Porsche-ի ֆիրմային ըմպելիքը՝ ստեղծված Gotcha-ի հետ համատեղ, ինչպես նաև տեղական՝ արդեն հայտնի եգիպտացորենի կողրեր։

 

Ընդունելություն

 

Forest 1961 ժամանելուն պես հյուրերին դիմավորեցին ընդունելության սրահում, որտեղ նրանց սպասում էին նախուտեստներ և թարմացնող ըմպելիքներ։ Այս միջավայրը պայմանավորեց այն ստեղծագործական մթնոլորտը, որ շարունակվեց տարբեր շփումներով և հաճելի պահերով հագեցած  օրվա ընթացքում։

 

Վարպետության դասեր

 

Հյուրերի համար նախատեսված ծրագիրը ներառում էր ստեղծագործական վարպետության դասեր: Հյուրերը կարող էին ընտրել.

 

• Կավագործության դաս՝ վարպետի ղեկավարությամբ,

• Կախազարդերի և թալիսմանների պատրաստման վարպետության դաս՝ ինքնարտահայտման և հիշարժան հուշանվերների ստեղծման համար։

 

Այս միջոցառումները մասնակիցներին թույլ տվեցին ընկղմվել զգայական արվեստի աշխարհ՝ միաժամանակ շփվելով Porsche-ի համախոհների հետ։

 

Ընթրիք անտառում

 

Մայրամուտի հիասքանչ գեղեցկությունը մասնակիցների խումբը վայելեց՝ ժամանելով բնության կախարդանքով լի Դենդրոպարկ: Այստեղ՝ հենց անտառում մատուցվեց երեք ուտեստից կազմված ընթրիք, որն ուղեկցվեց կենդանի երաժշտությամբ՝ ստեղծելով նրբագեղ և հարմարավետ մթնոլորտ սաղարթախիտ ծառերի տակ։

 

Թեստ դրայվներ

 

Օրվա գլխավոր իրադարձությունը Porsche-ի էլեկտրական մոդելների փորձարկումն էր, ինչը հնարավորություն տվեց հյուրերին՝ մասնակցելու Macan BEV-ի և Taycan BEV-ի բացառիկ թեստ դրավներին: Հյուրերը գործնականում զգացին Porsche-ի հաջորդ դարաշրջանը բնութագրող նորարարությունը, կատարողականությունը և կայունությունը՝ ընդգծելով բրենդի բացառիկ տեսլականը։