75anniversary
Պորշե Կենտրոն Երևանը նշում է «Նշանակման վայրը՝ Պորշե» նոր դիզայներական կոնցեպտով սրահի բացումը

Պորշե Կենտրոն Երևանը նշում է «Նշանակման վայրը՝ Պորշե» նոր դիզայներական կոնցեպտով սրահի բացումը

 

  • Պորշե Կենտրոն Երևանը նշեց իր վերաբացումը 31.03.2023-ին և դարձավ Պորշե համայնքի ժամանակակից հանդիպման վայր Հայաստանում:  
  • «Նշանակման վայրը՝ Պորշե»-ն իրենից ներկայացնում է նոր դիզայներական կոնցեպտ, հաճախորդների բարելավված փորձառություն և գրավիչ թվային ապրելակերպ: Նոր կոնցեպտի նպատակն է դարձնել Պորշե Կենտրոնը  հավաքատեղի՝ Պորշե ավտոմեքենաների սեփականատերերի, երկրպագուների և էնտուզիաստների համար: 
  •  

Մարտի  31-ին Երևանում նշվեց Պորշե Կենտրոնի մեծ  վերաբացումը: Վաճառքների «Նշանակման վայրը՝ Պորշե» նոր կոնցեպտի ներքո բացված Պորշե կենտրոնների շարքում այն առաջիններից է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում և աշխարհում:  Պորշե Կենտրոնի գործող ֆունկցիոնալ դիրքավորումը և ծառայությունները զգալիորեն բարելավվել են՝ հաճախորդներին ավելի բարձրորակ սպասարկում ապահովելու նպատակով: Ամբողջովին նորացված Պորշե Կենտրոն Երևանը կշարունակի հարմարավետություն ապահովել հայաստանյան Պորշե սեփականատերերի և էնտուզիաստների համար։

 

«Նշանակման վայր՝ Պորշե» կոնցեպտը՝ Պորշեի արձագանքն է հաճախորդների փոփոխվող նախասիրություններին և ավտոմոբիլային մանրածախ առևտրի էվոլյուցիային: Պորշեն խորհրդանշում է կյանքի երազանքները և ընկերների ու երկրպագուների հզոր համայնքը: «Նոր Պորշե Կենտրոն Երևանում մենք նրանց տրամադրում ենք բազմաթիվ հպազգայուն  սարքեր՝ ապրանքանիշն իրապես ճանաչելու համար: Մենք  ցանկանում ենք, որպեսզի մեր Պորշե դիլերները լինեն ժամանակակից հավաքատեղիներ, որտեղ կարող են շփվել Պորշեի էնտուզիաստները», - ասում է Պորշեի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Իրինա Կաուկը:

 

«Պորշեում մենք հավատում են խիստ անհատական մոտեցմանը: Մարդիկ մեզ համար առանցքային նշանակություն ունեն», - ասում է Պորշե Կենտրոն Երևանի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։ - Նոր դիզայնով Պորշե Կենտրոն Երևանը կյանքի է կոչում սա՝ թույլ տալով մեզ ավելի սերտ հարաբերություններ հաստատել մեր հաճախորդների հետ: Ցուցասրահը ապրանքակենտրոնից վերափոխվել է հաճախորդամետ վայրի, որտեղ ուշադրության կենտրոնում հենց հաճախորդն է: Հաղորդակցությունը, թվայնացումը և ոգեշնչումը հնարավորություն են տալիս ավելի ջերմ հարաբերություններ հաստատել մեր հաճախորդների հետ»:

 

Ճկուն աշխարհ՝ տարբեր թեմատիկ մոդուլներով   

 

Տարբեր թեմատիկ մոդուլների միջոցով, ինչպիսիք են «Highlight Car»-ը, «E-Performance»-ը և «Certified Pre-Owned cars»-ը, Պորշեն հաճախորդի համար ստեղծում է ամբողջական ճանապարհորդություն և իրական «նշանակման վայր»:

 

Պորշե Կենտրոն Երևանը նաև հագեցած է Պորշեի համաշխարհային չափանիշներին համապատասխանող թեստավորման գործիքներով և սպասարկման սարքավորումներով: Թիմը յուրաքանչյուր հաճախորդի պատրաստ է տեղում առաջարկել խորհրդատվության տեսակների ամբողջ սպեկտրը և Պորշեի սպասարկում, որը ճանաչում ունի աշխարհում:

 

Նոր դիզայնով արդիականացված Պորշե Կենտրոն Երևանը գտնվում է Ծովակալ Իսակովի պող. 32/1 հասցեում: Այն ներառում է սպասարկման սրահ, գրասենյակներ և ցուցասրահ։ Վերջինը բաժանված է մոդուլների. «Highlights», «E-Performance», «Approved», «Tequipment», «Fitting Lounge»։ Առանձնացված է նաև տարածք թվայնացման համար. ցուցասրահում ներկայացված են հպազգայուն սարքեր: Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր հանգամանքը. Կենտրոնն ունի մեծ ավտոկայանատեղի։