Porsche վարել նշանակում է վայելել կատարելությունն այն զգացողությամբ, որ ցանկացած պահի ամեն ինչ կարգին է: Porsche Approved երաշխիքային սպասարկման շնորհիվ Դուք մշտապես կարող եք ունենալ և՛ այն հուզմունքը, և՛ հոգեկան խաղաղությունը, որն ունեցել եք ավտոմեքենան գնելու առաջին օրը:
Երաշխիքը (հասանելի մինչև 15 տարեկան* և 200,000 կմ* վազքը չգերազանցած մեքենաների համար) տարածվում է Ձեր Porsche ավտոմեքենայի բոլոր բաղադրիչ մասերի վրա 12, 24 կամ 36* ամիս ժամկետով, և Ձեզ հուսալիորեն պաշտպանում է վերանորոգման չնախատեսված ծախսերից:
Ըստ արժանվույն գնահատելով Ձեր վստահությունը՝ մենք կարևորում ենք առավելությունների հետ մեկտեղ նաև այն շրջանակը ներկայացնելը, որտեղ չի գործում երաշխիքը, և՝ ինչու: Երաշխիքը և սպասարկումը չեն գործում ՝
- ժամանակի ընթացքում մաշվելու ենթակա մասերի վրա, օրինակ՝ կաշվի ճաքեր
- ֆունկցիոնալության տեսանկյունից նշանակություն ունեցող որոշ մասերի վրա, որոնք ժամանակի ընթացքում ենթակա են բնական կերպով մաշվելու և վնասվելու:
Քանի որ այսպիսի փոփոխությունները պայմանավորված չեն նյութերի թերություններով, հետևաբար՝ դրանք բացառված են Porsche Approved երաշխիքային ծածկույթից: Նման մասերը պետք է ստուգվեն պարբերական տեխսպասարկման շրջանակներում և անհրաժեշտության դեպքում փոխարինվեն:
- ապակեմաքրիչներ
- անվադողեր
- արգելակային կոճղակներ և արգելակային սկավառակներ
- ցնցամեղմիչներ
- կցորդման սկավառակ և կցորդման սեղմիչ թիթեղ
- շարժափոկ, ներառյալ՝ ձգող ուղղորդիչներն ու լիսեռը
- այրման մոմիկներ
- մարտկոցներ
- PDCC բաք
- հակասառուցիչ հեղուկ
- բոլոր լամպերը (բացառությամբ Xenon և LED լամպերի)
- բոլոր զտիչները, հեղուկները, յուղերը և քսանյութերը
Եթե ունեք հարցեր Porsche Approved երաշխիքի մասին՝ Ձեր Porsche Կենտրոնը ուրախ կլինի պատասխանելու բոլորին և անհամբեր սպասում է Ձեր այցելությանը:
*Կարող է տարբերվել՝ կախված երկրից: Էջի բովանդակությունը կրում է զուտ տեղեկատվական բնույթ: Խնդրում ենք ծանոթանալ Ձեր երկրի/տարածաշրջանի համապատասխան կանոնակարգերին:
1. Ինչպե՞ս կարող եմ պարզել՝ իմ Porsche ավտոմեքենան դեռ երաշխիքի մեջ է, թե ոչ։
Ձեր Porsche ավտոմեքենայի երաշխիքային կարգավիճակը պարզելու համար կարող եք դիմել Porsche Centre Yerevan՝ ներկայացնելով ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN)։
2. Կարո՞ղ եմ երկարաձգել Porsche Approved երաշխիքը Հայաստանում։
Այո, Porsche Approved երաշխիքը կարող է երկարաձգվել՝ կախված ավտոմեքենայի տարեթվից, տեխնիկական վիճակից և վազքից, Porsche Approved տեխնիկական ստուգման հաջող անցումից հետո։
3. Կարո՞ղ եմ օգտվել երաշխիքից այլ երկրներում:
Այո, երաշխիքի սպասարկումը հնարավոր է ցանկացած Porsche Centre-ում։
4. Արդյո՞ք պետք է որևէ հավելյալ վճար կատարել:
Ոչ, երաշխիքով ծածկվող աշխատանքների և պահեստամասերի համար հավելյալ վճարում չի պահանջվում: