Գաղտնիության քաղաքականություն
Գաղտնիության քաղաքականություն 
Խմբագրված է 2022 թ. հունիսի 06-ին:

1. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.1. «Ընկերություն» - «ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝  02565611, Հասցե՝ Հայաստան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Երևան
Ծովակալ Իսակովի պող., 32/1 շենք)

1.2. «Կայք» - Համացանցում տեղակայված Ընկերության կայք՝ porsche.am հասցեով:
1.3. «Օգտատեր» – Համացանցի օգնությամբ Կայք մուտք գործելու հնարավորություն ունեցող անձ:  
1.4. «Օգտատիրոջ անձնական տվյալներ» - ֆիզիկական անձին (Օգտատիրոջը)  վերաբերող ցանկացած տեղեկություն, որը հնարավորություն է տալիս կամ կարող է հնարավորություն տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել անձը, և որը Կայքը ստացել է նշված Օգտատիրոջ կողմից կայքից օգտվելու ժամանակ կամ ավտոմատ կերպով՝ Օգտատիրոջ կողմից օգտագործվող սարքի ծրագրային ապահովման օգնությամբ, այդ թվում՝  «Տեղանիշ» (քուքի)  ֆայլերի տվյալները: 

1.5. «Գործընկեր» - երրորդ անձ, որն ունի պայմանագրային հարաբերություններ Ընկերության հետ և որին կարող են տրամադրվել Օգտատիրոջ անձնական տվյալները՝ սույն Գաղտնիության քաղաքականության և Օգտատիրոջ համաձայնության մեջ նշված նպատակներով: 

1.6. «Տեղանիշեր» (քուքի)  - սրանք ֆայլեր են, որոնք թույլ են տալիս պահպանել որոշակի տեղեկություններ Օգտատերերի և Օգտատերերի սարքավորումների մասին՝ Կայք այցելելիս: 
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2.1. Սույն Գաղտնիության քաղաքականությամբ կարգավորվում են Ընկերության կողմից Օգտատերերի անձնական տվյալների մշակման կանոնները՝ կայքից օգտվելու ժամանակ:
 2.2. Սույն Գաղտնիության քաղաքականությունը կազմվել է Անձնական տվյալների մասին ՀՀ գործող օրենսդրության, ինչպես նաև Ընկերության կողմից ընդունված քաղաքականությունների, դրույթների և ստանդարտների համապատասխան, այդ թվում՝ Անձնական տվյալների մշակման մասին կանոնակարգի: 
2.3. Սույն Գաղտնիության քաղաքականությունը բաց և հրապարակային փաստաթուղթ է և տեղադրված է Կայքի  «Իրավական տեղեկատվություն» բաժնում:
2.4. Օգտվելով Կայքից՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականությանը, ինչպես նաև հաստատում իր իրավունքն ու գործունակությունը:   
2.5. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար՝ կապված Օգտատիրոջ անձնական տվյալների հետ, եթե երրորդ անձինք Օգտատիրոջ տվյալները ստացել են  անմիջապես Օգտատիրոջից և/կամ բաց աղբյուրներից և/կամ երրորդ անձանց կողմից՝ իրավական հիմունքներով, առանց Ընկերության մասնակցության: 
2.6. Կայքի բովանդակության և աշխատանքի, երրորդ անձանց իրավունքների և շահերի, ՀՀ օրենսդրության պահանջների, ՀՀ օրենսդրությամբ լիազորված անձանց հարցումների հետ կապված դիմումները, առաջարկները և պահանջները կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով՝ info@porsche.am կամ «ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի գործունեության հասցեով՝ Հայաստան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Երևան
Ծովակալ Իսակովի պող., 32/1 շենք:

3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 
3.1. Տվյալների պաշտպանության առարկա են հանդիսանում անձնական տվյալները: Այսինքն՝ նույնականացված կամ նույնականացման ենթակա ֆիզիկական անձին (օրենսդրության մեջ հայտնի է որպես տվյալների սուբյեկտ) վերաբերվող ողջ տեղեկատվությունը: Դա ներառում է, օրինակ՝ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, փոստային դասիչը, էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը, ինչպես նաև տեղեկատվությունը, որը հավաքվում է կայքի օգտագործման արդյունքում, օրինակ՝ օգտագործման սկիզբը, ավարտը և շրջանակը, ինչպես նաև Ձեր IP հասցեի հաղորդակցությունը: 
Երբ մուտք եք գործում մեր կայք Ձեր սարքի միջոցով մենք ավտոմատ կերպով մշակում ենք հետևյալ տվյալները՝  
  • այցի ամսաթիվը և ժամը
  • ձեր այցի տևողությունը
  • սարքի տեսակը
  • գործածվող համակարգը
  • ձեր կողմից օգտագործվող գործառույթները
  • ուղարկված տվյալների քանակը
  • իրադարձության տեսակը
  • IP հասցեն
  • հղող URL հասցեն
  • տիրույթի անվանումը

Մենք մշակում ենք այս տվյալները Եվրոպական միության Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (այսուհետ` “ՏՊԸԿ”) 6-րդ հոդվածի 1-ին մասի (զ) հիման վրա՝ ծառայություններ մատուցելու, տեխնիկական գործառնությունն ապահովելու և թերությունները հայտնաբերելու և ուղղելու համար: Այս կերպ մենք ցանկանում ենք նպաստել մեր կայքի և դրա տեխնիկական ֆունկցիոնալ հնարավորությունների երկարաժամկետ օգտագործման խթանմանը և ապահովմանը: Երբ ընտրվում է մեր կայքը, այս տվյալներն ավտոմատ կերպով մշակվում են: Դուք չեք կարող օգտագործել մեր կայքը, քանի դեռ այդ տվյալները չեն տրամադրվում: Մենք չենք օգտագործում այս տվյալները Ձեր կամ Ձեր ինքնության վերաբերյալ եզրակացություններ անելու նպատակով:

Հիմնականում մենք ջնջում ենք այս տվյալները, բացառությամբ առանձին դեպքերի, երբ մեզ դրանք հարկավոր են ավելի երկար ժամանակով՝ վերոհիշյալ նպատակների համար: Այս դեպքերում տվյալները ջնջվում են անմիջապես՝ այս նպատակներին ծառայելուց հետո: 

Կայքը կիրառում է Տեղանիշեր: Դրանք օգնում են որոշելու Կայքի այցելուների թիվը, այցերի հաճախականությունը, ինչպես նաև համապատասխանեցնելու Կայքի առաջարկները Օգտատիրոջ հարցումներին: Շարունակելով օգտվել Կայքից՝ Օգտատերը համաձայնություն է տալիս Կայքի կողմից Տեղանիշերի մշակման համար: Տեղանիշերը պահպանվում են Օգտատիրոջ սարքի կոշտ սկավառակի վրա: Օգտատերը կարող է ինքնուրույն ապակտիվացնել Տեղանիշերի պահպանումը իր սարքի վրա՝ բրաուզերի կարգավորումները փոփոխելու օգնությամբ: Օգտատերը ցանկացած պահի կարող է նաև ջնջել իր սարքի կոշտ սկավառակում պահպանված Տեղանիշ ֆայլերը: Մշակվող Տեղանիշերի տեսակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ համապատասխան բաժնում:  

3.2. Կայքում նաև առկա են անձնական տվյալների հավաքագրման ձևաթղթեր (այսուհետ՝ Հավաքագրման ձևաթղթեր): Դրանք նախատեսված են այն Օգտատերերի համար, որոնք մուտք են գործում կայք Հայաստանի Հանրապետության տարածքից: Օգտատերը կարող է ինքնուրույն և ինքնակամ լրացնել իր անձնական տվյալները այդ ձևաթղթերում: Օգտատերը պատասխանատվություն է կրում տրամադրված տվյալների ճշտության և ճշգրտության համար: Օգտատերն իր վրա է վերցնում բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կապված են տրամադրված տվյալների մեջ սխալների և անճշտությունների հետ:  
3.3. Կայքում յուրաքանչյուր ձևաթղթի լրացման ժամանակ Օգտատիրոջից պահանջվում է տալ համաձայնություն՝ իր կողմից մուտքագրված տվյալների մշակման համար, որը պարունակում է տեղեկություններ, այդ թվում՝ տվյալների մշակման միջոցների և կարգի, մշակման ժամանակահատվածի և համաձայնությունը հետ կանչելու հնարավորության մասին: Օգտատիրոջ կողմից Կայքում ձևաթղթի լրացման միջոցով տրամադրված տվյալները, եթե դրանք անհրաժեշտ են հայտի մշակման համար, կարող են հասանելի լինել Կայքի Գործընկերներին՝ միայն սույն Գաղտնիության քաղաքականությամբ և Օգտատիրոջ համապատասխան համաձայնությամբ նախատեսված նպատակներով: Միևնույն ժամանակ երրորդ անձինք իրենց վրա են վերցրել Օգտատիրոջ անձնական տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովման հետ կապված պարտավորությունները՝ իրենց հետ կնքված պայմանագրերի հիման վրա:  
3.4. Օգտատիրոջ առանձին համաձայնությամբ, որն արտահայտվում է «Համաձայնություն գովազդային տեղեկատվություն ստանալուն» վանդակը նշելով, Ընկերությունը իրավունք ունի մշակելու Օգտատիրոջ կողմից ձևաթղթում լրացված անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝ Ընկերության տվյլաների բազայում անձնական տվյալների գրանցում, վիճակագրական վերլուծությունների իրականացում, արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված վերլուծությունների իրականացում, մարքեթինգային ծրագրերի իրականացում, այդ թվում՝ շուկայում աշխատանքների, ապրանքների և ծառայությունների առաջխաղացման նպատակով, Օգտատերերի տեղեկացում նոր Ընկերության նոր ապրանքների և ծառայությունների մասին: Այս կետով սահմանված նպատակներով անձնական տվյալների մշակման համար Ընկերությունն իրավունք ունի ներգրավելու Գործընկերներին՝ պայմանով, որ Գործընկերներն իրենց վրա վերցնեն պարտավորություն՝ Օգտատերերի անձնական տվյալների անվտանգության և գաղտնիության պահպանման մասով: 

4. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 

4.1 Անձնական տվյալների մշակումն իրականացվում է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ սահմանված նպատակներով:  
4.2 Սույն Գաղտնիության քաղաքականության 3.3. կետի նպատակների համար Ընկերության կողմից ստացված անձնական տվյալները մշակվում են՝ մինչ Օգտատիրոջ կողմից Կայքի միջոցով ուղղված համապատասխան հարցման կատարումը: 
4.3 Սույն Գաղտնիության քաղաքականության 3.4 կետի նպատակների համար ստացված անձնական տվյալները մշակվում են՝ մինչ Օգտատիրոջ կողմից գովազդային տեղեկություններ ստանալու համաձայնության հետ կանչումը:

4.4 ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին 18.05.2015թ. ընդունված ՀՕ-49-Ն օրենքի համաձայն Օգտատերը ցանկացած պահի կարող է դիմում ներկայացնել Ընկերությանը՝ ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական անձնական տվյալները հեռացնելու, ուղղելու կամ լրացնելու համար, ինչպես նաև իրավունք ունի հետ կանչելու իր կողմից տրված անձնական տվյալների մշակման համաձայնությունը: Սույն դիմումը Օգտատերը կարող է ուղարկել Ընկերությանը էլեկտրոնային փոստով՝ info@porsche.am կամ «ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի գործունեության հասցեով՝ Հայաստան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Երևան
Ծովակալ Իսակովի պող., 32/1 շեն:

4.5 Սույն Գաղտնիության քաղաքականության 3.3. կետի համաձայն Ընկերությունը կորցնում է Օգտատիրոջ հարցումը մշակելու հնարավորությունը, եթե Օգտատերը հետ է կանչում իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը: Հետ կանչելով իր համաձայնությունը մինչ դիմումի վերջնկան մշակումը՝  Օգտատերն իր վրա է վերցնում բոլոր հնարավոր ռիսկերը, քանի որ Ընկերությունն այդպիսով կորցնում է սույն դիմումը մշակելու նպատակով Օգտատիրոջ հետ կապ հաստատելու հնարավորությունը: 
 
4.6 Ընկերության գործունեությունը ուղղված չէ GDPR-ի (Անձնական տվյալների մշակման եվրոպական կանոնակարգ) տարածքում գտնվող անձանց հետ նպատակային փոխգործակցությանը՝ այդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ առաջարկելով կամ նրանց գործողությունները վերահսկելու միջոցով:

5. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
5.1. Օգտատերը պարտավորվում է պատշաճ կերպով պահպանել սույն Քաղաքականության պայմանները: 
5.2. Օգտատերն իրավունք ունի օգտվելու Կայքից սեփական, ոչ կոմերցիոն նպատակներով:
5.3. Օգտատերը պարտավորվում է օգտագործել Կայքը՝ առանց խախտելու Ընկերության, հեղինակային իրավունքի այլ սեփականատերերի, երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը, ինչպես նաև՝ սույն Քաղաքականության պայմանները և ՀՀ սահմանադրությունը:  
5.4. Օգտատերը պարտավորվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել իր սարքը պահպանելու համար և անձնական պատասխանատվություն է կրում երրորդ անձանց կողմից իր սարք մուտք գործելու պարագայում: 
5.5. Օգտատերն իրավունք չունի Կայքի հետ իրականացնելու որևէ չարտոնված գործողություն:

6. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
6.1. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն փոփոխություններ մտցնելու սույն Գաղտնիության քաղաքականության մեջ: Գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու պարագայում նոր խմբագրված տարբերակը հասանելի կլինի «Իրավական տեղեկատվություն» բաժնում: 

6.2. Ընկերությունն իրավունք ունի մշակելու Օգտատերերի՝ Կայքի միջոցով ստացված անձնական տվյալները այս Գաղտնիության քաղաքականության մեջ սահմանված կարգով և պայմաններով, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ՀՀ գործող օրենսդրության և Ընկերության ներքին քաղաքականության, ընթացակարգերի և կարգերի համապատասխան: 

7. ՀՂՈՒՄՆԵՐ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՅՔԵՐ 

7.1. Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի համացանցի այլ կայքեր, այդ թվում՝ AM տիրույթից դուրս: Սույն Գաղտնիության քաղաքականությունը դադարում է գործել այն պահից, երբ Օգտատերը մուտք է գործում երրորդ անձանց կայք: Երրորդ անձանց կայքերում Անձնական տվյալների մշակումը իրականացվում է՝ համաձայն նրանց կանոնների, որոնց օրինականության համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում: 

7.2. Ընկերությունը չի կրում պատասխանատվություն երրորդ անձանց կայքերում տեղադրված տեղեկատվության կամ բովանդակության համար: 

8.  ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

8.1. Սույն Գաղտնիության քաղաքականությունը կազմված է հայերեն լեզվով և ՀՀ օրենսդրությանը համաձայն:
 
8.2. Եթե սույն Գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ անվավեր ճանաչվի, դա չի ազդում սույն Գաղտնիության քաղաքականության այլ դրույթների վավերականության և կիրառելիության վրա: 
Ծանուցում։ Ընկերությունը չի երաշխավորում, որ Ընկերության  պաշտոնական վեբ կայքը մշտապես գործում է ամբողջովին անվտանգ, անսխալ, զերծ վիրուսների կամ վնասակար ծրագրային կոդերի ազդեցությունից, կամ կբավարարի որևէ այլ կոնկրետ չափանիշների, ուստիև որևէ պատասխանատվություն չի կրում: