Պրոֆեսիոնալ սպասարկում և տեխնիկական աջակցություն

Ամենևին գաղտնիք չէ Porsche-ի` ինժեներական մտքի կատարելության և բարձր արտադրողականության հասնելու ձգտումը: Դա հպարտանալու առիթ է Porsche մեքենաները նախագծողների և ինժեներների համար։

 

«Պորշե Կենտրոն Երևան»-ի վկայագրված մասնագետները նույնպիսի նվիրումով կիրականացնեն Ձեր Porsche ավտոմեքենայի սպասարկումն ու վերանորոգումը: 

 

Porsche սերվիս կենտրոնը Երևանում

Մենք հավատարիմ ենք Porsche-ի ամենաբարձր չափանիշներին մեր բոլոր ծառայություններում՝ Էլեկտրական մեքենաների համապարփակ սպասարկումից, մեքենաների մարտկոցների վերանորոգում եւ ստուգումից մինչև ներքին այրման շարժիչով մեքենաների շարժիչի դիագնոստիկա և յուղի փոխում։

 

Թե’ էլեկտրական, թե’ ներքին այրման շարժիչների բաժնում աշխատող մեր սերտիֆիկացված տեխնիկները պարտավորվում են մատուցել բարեխիղճ ծառայություններ, ուղղորդել Ձեզ ողջ գործընթացի ընթացքում և տեղեկացնել կատարած յուրաքանչյուր քայլի մասին:

 

«Porsche Կենտրոն Երևան» պաշտոնական սպասարկման կենտրոնում մենք ապահովում ենք բարձրորակ և կանոնավոր տեխնիկական սպասարկում՝ լիովին համապատասխան Porsche գործարանային ստանդարտներին։ Ամրագրեք Ձեր սպասարկումը այսօր և վստահեք Ձեր Porsche ավտոմեքենան մեր սերտիֆիկացված տեխնիկներին՝ ապահովելով դրա երկարաժամկետ հուսալիությունը, անվտանգությունը և բարձր արտադրողականությունը։

 

 

Ինչու ընտրել «Porsche Կենտրոն Երևան»-ը
  • Պաշտոնական և լիազորված Porsche սպասարկում
  • Սերտիֆիկացված և փորձառու տեխնիկներ
  • Օրիգինալ պահեստամասերի օգտագործում
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
  • Porsche-ի բարձրագույն որակի ստանդարտների պահպանում
taycanworkshopchek
Porsche էլեկտրական մոդելներ Մեր մասնագետներն ունեն էլեկտրական շարժիչների և առաջադեմ տեխնոլոգիաների հետ աշխատելու մեծ փորձ, ինչը երաշխիքն է այն բանի, որ ձեր Porsche էլեկտրական մոդելը կլինի ապահով ձեռքերում։ Կարող եք վստահ լինել, որ մեր կենտրոնում համապատասխան սպասարկում ստանալուց հետո այն կցուցաբերի առավելագույն արդյունավետություն և երկարակեցություն: Գրանցվել հիմա
engineworks
Ներքին այրման շարժիչով Porsche մոդելներՆերքին այրման շարժիչով Porsche մոդելների սեփականատերերին լիարժեք կգոհացնի այս ավանդական ուժային ագրեգատների սպասարկման և պահպանման գործում մասնագիտացած՝ մեր բարձր որակավորում ունեցող և հավաստագրված տեխնիկների թիմի աշխատանքը: Նրանք տիրապետում են Porsche-ի ներքին այրման շարժիչների մասին խորը գիտելիքների, ինչի շնորհիվ ձեր մեքենան կստանա բարձրակարգ սպասարկում և, կարող եք համոզված լինել, որ այն կապահովի սահուն ու արդյունավետ աշխատանք: Գրանցվել հիմա
warranty
Porsche երաշխիքԲոլոր Porsche ավտոմեքենաները ներմուծվում և վաճառվում են «ԱՎՏՈՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) կողմից, որը տրամադրում է չորս տարվա երաշխիք արտադրողի կողմից և ճանապարհային աջակցության ծառայություն: Այլ ճանապարհով Հայաստան ներմուծումը կամ այլ կազմակերպության կողմից սպասարկումը կարող է ազդեցություն ունենալ այս երաշխիքի վրա: «Պորշե Կենտրոն Երևանը» առաջարկում է տարատեսակ երաշխիքային պայմաններ՝ ընդհուպ մինչև 9 տարի ժամկետով:Իմանալ ավելին
 Porsche բնօրինակ պահեստամասեր և սպասարկում
Porsche բնօրինակ պահեստամասեր Դասական, թե ժամանակակից, սերիական մեքենա, թե GT մոդել՝ մենք կանենք առավելագույնը ձեր Porsche-ի սպասարկման, պահպանման և վերանորոգման հարցերում: Իսկ Porsche-ի բնօրինակ պահեստամասերի շնորհիվ Դուք կարող եք միշտ վստահ լինել, որ Ձեր բնօրինակը միշտ կմնա հենց այդպիսին: Մենք օգտագործում ենք որակական չափանիշներին խստիվ համապատասխան բնօրինակ պահեստամասեր, որոնք ներմուծվում են անմիջապես Գերմանիայի գործարանից: Եթե վերանորոգման համար գնված պահեստամասը ունենա թերությունԻմանալ ավելին