Ցավոք, այս պահին հասանելի ավտոմեքենաներ չկան:Ցավոք, մենք չկարողացանք գտնել ընտրված չափանիշներին համապատասխան ավտոմեքենա:
Տեսադարան
Առանձնահատկություններ
4.0 լիտր ծավալով 6 մխոցանի մթնոլորտային շարժիչ՝ մխոցների օպոզիտ դասավորությամբ:Պտույտների բարձր միջակայք ապահովող՝ անմիջապես 911 GT3 R-ից և 911 RSR-ից վերցված կոնցեպտով շարժիչը արտադրում է 368 կՎտ (500 ձ․ու․) առավելագույն հզորություն՝ 8400 պտ/րոպե-ի և 450 Նմ առավելագույն ոլորող մոմենտ՝ 6750 պտ/րոպե–ի պարագայում: 4.0 լիտրանոց, 6 մխոցանի մթնոլորտային շարժիչը ներկայումս ամենահզորն է 718 մոդելների շարքում։Weissach փաթեթԱծխածնային մանրաթելերից պատրաստված նյութերի հետևողական օգտագործում և վերին կողային օդառիչների երկրաչափական օպտիմալացում՝ օդի հոսքի ավելի լավ մատակարարման համար: Ներսում. տիտանից ստեղծված անվտանգության կարկաս և Race-Tex ընդլայնված գործառույթներ: Հուզական գրություն․ Weissach փաթեթի լոգոն՝ ասեղնագործված նստատեղերի գլխակալներին և նշան՝ սարքավորումների վահանակի վրա:Հետևի մեծ հակաթև՝ «կարապի պարանոց» միացումովՈւշադրություն է գրավում. ֆիքսված հետևի հակաթև՝ ածխածնային մանրաթելով ամրանավորված պլաստիկից (CFRP): Շնորհիվ «կարապի պարանոց» կոչվող միացման՝ օդի հոսքն առանց որևէ խոչընդոտի վերևից անցնում է հակաթևի ստորին մասի ամբողջ մակերեսով։ Այն կարող է նաև տեղակայվել ձեռքով՝ մրցարշավային ուղում օգտագործելու համար: Արդյունքը․ ընթացքի ժամանակ մեքենան ճանապարհին սեղմող հսկայական աերոդինամիկ ուժի նվազեցված կորուստ և բարելավված շփում ճանապարհի հետ։ Նոր 718 Cayman GT4 RS ClubsportՆոր 718 Cayman GT4 RS Clubsport-ը տոգորված է իսկական ավտոսպորտի ոգով: Նրա տարե՞րքը․ մասնակցություն միջազգային մակարդակով անցկացվող սպրինտերային և դիմացկունության մրցավազքերին։ Ունիվերսալի վեց մխոցանի 4.0 լիտրանոց, մխոցների օպոզիտ հորիզոնական դասավորությամբ շարժիչը արտադարում է 368 կՎտ (500 ձ․ու․) հզորություն: