Ցավոք, այս պահին հասանելի ավտոմեքենաներ չկան:Ցավոք, մենք չկարողացանք գտնել ընտրված չափանիշներին համապատասխան ավտոմեքենա:
Տեսադարան
Առանձնահատկություններ
Weissach փաթեթ Weissach-ը մեր ինժեներների աշխատավայրն է: Ուստի զարմանալի չէ, որ Weissach օպցիոնալ փաթեթը, որ հատուկ նախագծված է 718 Spyder RS-ի համար, ստացել է այս անվանումը: «Weissach RS» խորհրդանշանը պատկերված է բաժակակալի կափարիչի վրա, ինչպես նաև ասեղնագործված է գլխակալներին և դաջված է թեթև, բացվող տանիքի վրա: Porsche Ceramic Composite Brake (PCCB)Porsche-ի օպցիոնալ կերամիկական կոմպոզիտային արգելակները (PCCB) ապահովում են արգելակման բարձր արդյունավետություն և հաստատուն արգելակային ճնշում: Արգելակային սկավառակների քաշը 50%-ով ավելի թեթև է քան նմանատիպ դիզայնով և նույն չափի չուգունե սկավառակներինը: Թեթև կոնստրուկցիա Նվազեցված քաշ՝ ավելի շատ դինամիկա. թեթև կոնստրուկցիա ստանալու համար ձեռնարկված միջոցները, ինչպիսին ածխածնային մանրաթելերով ամրացված պլաստիկի (CFRP) օգտագործումն է, ապահովում են քաշի զգալի նվազեցում: Կենտրոնում. հանվող թեթև տանիք:Արտանետման խողովակների տիտանե պատյանԵրկու առանձին արտանետման խողովակներից արձակվում է այնպիսի ձայն, որ միանշանակ ստիպում է ժպտալ, միաժամանակ՝ ասես խորապես ներթափանցում է մաշկի տակ: Արտանետման խողովակի տիտանե պատյանների դիզայնը մշակելիս ոգեշնչվել են 2018-ին սահմանափակ թողարկված 935 Motorsport շարքից, որը նվիրված էր 935/78 Le Mans լեգենդար մրցարշավային ավտոմեքենային: