911 Carrera Elegance
911 մոդելներ Միակը՝ ընդմիշտ
Լիաքարշակ / Հետևի քարշակ
Բենզին
Նստատեղեր՝ 2+2
Առկա մոդելներ
Ցավոք, այս պահին հասանելի ավտոմեքենաներ չկան:Ցավոք, մենք չկարողացանք գտնել ընտրված չափանիշներին համապատասխան ավտոմեքենա:
911-ի թափքի տեսակներ
Lorem Ipsum911 Cabriolet Side Shot911 Targa Side Shot
Մոդելներ
911 Carrera
Բացահայտե՛ք 6 մխոցանի դասական օպոզիտային շարժիչի, հղկված դիզայնի, թվային լայն հնարավորությունների և լեգենդար 911-ը վարելու զգացողության համադրությունը:
911 Carrera S
60 տարի անց էլ ժամանակի փորձությունն անցած ուրույն ավանդույթը շարունակում է ապրել․ 911 Carrera S-ի սիրտը դեռ բաբախում է հետևում՝ Porsche-ի սիրահարներին ստիպելով զգալ ավելի մեծ հուզմունք, քան նախկինում։
911 Carrera GTS
Երբ սիրում եք որևէ բան՝ այն երբեք բավարար չի լինում: Միշտ կա ավելին ունենալու ցանկությունը։ Պարզապես՝ «ավելին, քան այն, ինչ սիրում եք»: Հենց այս զգացողությունն է ոգեշնչման աղբյուր հանդիսացել 911 Carrera GTS մոդելների համար. ավելի մեծ հզորություն, մանևրականություն և դինամիկա, ինչպես նաև բացառիկ սպորտային արտաքին տեսք: Կամ այլ կերպ ասած՝ ավելի շատ Porsche:
911 Carrera 4 GTS
911 Carrera 4 GTS T-Hybrid համակարգի բարձր արդյունավետության համար կարևոր են նորարարական հիմնական բաղադրիչները. լիովին արդիականացված՝ էլեկտրական տուրբոմղիչով 3.6 լիտր աշխատանքային ծավալով օպոզիտային շարժիչից մինչև PDK-ում ներկառուցված էլեկտրական շարժիչ և թեթև ու հզոր քարշակման մարտկոց։
911 Carrera 4S
Porsche-ի մասին երազող յուրաքանչյուրի համար 911 մոդելն ավելի քան 60 տարի շարունակ հրապուրիչ և հզոր սպորտային մեքենայի մարմնացում է՝ հարմար ամենօրյա օգտագործման համար: Նստեք նոր 911 Carrera 4S-ի ղեկին և դարձեք բացառիկ համայնքի մաս։
911 Carrera Cabriolet
Cabriolet մոդելները նույնպես ունեն 911-ի դասական ուրվագիծը։ Դրանք համալրված են ամբողջությամբ ավտոմատ կտորե տանիքով։ Տանիքը կարող է բացվել և փակվել ընդամենը 12 վայրկյանում՝ մինչև 50 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենայում կամ հեռակառավարման վահանակի միջոցով։
911 Carrera S Cabriolet
60 տարի անց էլ ժամանակի փորձությունն անցած ուրույն ավանդույթը շարունակում է ապրել․ 911 Carrera S Cabriolet-ի սիրտը դեռ բաբախում է հետևում՝ Porsche-ի սիրահարներին ստիպելով զգալ ավելի մեծ հուզմունք, քան նախկինում։
911 Carrera GTS Cabriolet
Բացահայտե՛ք նորարարական T-Hybrid տեխնոլոգիայի, մտածված դիզայնի, թվային լայն հնարավորությունների և լեգենդար 911-ը վարելու զգացողության համադրությունը:
911 Carrera 4 GTS Cabriolet
GTS մոդելների ստանդարտ համալրման մեջ ներառված հետևի առանցքի ղեկակառավարումը հավասարապես բարելավում է ամենօրյա գործածման արդյունավետությունն ու հարմարավետությունը: Ցածր արագությունների դեպքում այն հեշտացնում է մանևրումը կամ շրջադարձը: Ավելի բարձր արագությունների դեպքում այն զգալիորեն մեծացնում է շարժման կայունությունը:
911 Targa 4 GTS
Այն, ինչ սկսվեց որպես փոխզիջում՝ ԱՄՆ-ում անվտանգության նոր կանոնակարգերին համապատասխանելու համար, արագորեն դարձավ դասական. շատ երկրպագուների համար Porsche 911 Targa-ն ամենագեղեցիկ 911-ն է: Հանրահայտ Targa անվտանգության աղեղով՝ լիովին ավտոմատ տանիքի համակարգն իր մեջ համատեղում է փակ կուպեի անվտանգությունը՝ բաց կաբրիոլետ վարելուց ստացած ազատության անզուգական զգացողության հետ:
911 Targa 4S
Porsche-ի մասին երազող յուրաքանչյուրի համար 911 մոդելն ավելի քան 60 տարի շարունակ հրապուրիչ և հզոր սպորտային մեքենայի մարմնացում է՝ հարմար ամենօրյա օգտագործման համար: Նստեք նոր 911 Targa 4S-ի ղեկին և դարձեք բացառիկ համայնքի մաս։
Առանձնահատկություններ
Lorem Ipsum
Վառելիքի ծախս և արտանետումներ