Taycan Style
TaycanԶգացմունքների տեղատարափ 
Մոդելներ
4S
Զգացմունքների տեղատարափ. Performance մարտկոցով, վարման բարձր դինամիկայով և առանձնահատուկ սպորտային տեսքով ամբողջովին էլեկտրական Taycan 4S-ը E-Performance-ի կատարյալ մարմնավորում է:
Turbo
800-վոլտանոց տեխնոլոգիայի վրա հիմնված մարտկոցներ՝ մինչև 320 կՎտ լիցքավորման հզորությամբ և տպավորիչ կատարողականությամբ: Տեխնոլոգիան թույլ է տալիս օգտագործել ավելի փոքր մալուխներ, ինչը նվազեցնում է ավտոմեքենայի քաշը:
Turbo S
Taycan Turbo S-ում էլեկտրական շարժիչներն առջևի և հետևի սռնիների վրա ապահովում են մեծ հզորություն՝ փոքր քաշի պարագայում, քան նախորդ մոդելի դեպքում էր:
Turbo GT
Առավելագույն էլեկտրական կատարողականություն. ամբողջովին էլեկտրական Taycan Turbo GT՝ շարժաբերի ավելի մեծ հզորությամբ և օպտիմալացված աերոդինամիկայով: Մրցարշավին մոտ է այնքան, որքան հնարավոր է:
Առանձնահատկություններ
Շեշտադրումներ Turbonite գույնովTaycan TurboniteTurbo մոդելներին հատուկ են բացառիկ շեշտադրումով մանրամասները: Կողային պատուհանների եզրագծերը, մոդելի հետևի պատկերանշանը, Porsche Crest-ը կապոտին և անվակունդերի կափարիչներին ներկված են հակադիր Turbonite գույնով: Taycan Turbo-ի կողային շեմքերի ներդիրները նույնպես ընդգծված են Turbonite-ով: Turbo S մոդելների առաջնամասի ներքևի հատվածում, հետևի դիֆուզորում և կողային շեմքերի ներդիրները պատրաստված են կարբոնից։SportDesign փաթեթներTaycan SportPorsche Exclusive Manufactur-ի՝ որպես տարբերակ հասանելի SportDesign փաթեթներն ընդգծում են մեքենայի դինամիկ ուրվագծերը: Դրանք ներառում են առաջնամասի եզակի ներքևի հատվածը, կողային շեմքերը և հետևի դիֆուզորը: Turbonite-ի հակադիր գույնը բացառիկ է Turbo մոդելների համար: Գույնի այլ տարբերակներ են՝ սև (փայլուն), թափքի գույնով և կարբոն:Porsche Electric Sport Sound համակարգTaycan SoundPorsche-ին բնորոշ ձայնային ձևավորումը վերածում է իսկական ձայնային հաճույքի․ Porsche Electric Sport Sound: Ընտրանքային համակարգը հուզականորեն ուժեղացնում է մեքենայի ձայնը ինչպես դրսից, այնպես էլ ներսում: Այս համակարգը ստանդարտ է Taycan Turbo S-ի համար և առաջարկում է առանձնահատուկ ձայն, որը ևս տարբերվում է:E-ComfortTaycan e-comfortE-Comfort-ը բարձրացնում է ավտոմեքենայի վարումից ստացվող հաճույքը այնտեղ, ուր ավանդաբար գերակշռում էր մեխանիկան. Soft-Close դռներն ավտոմատ կերպով սահուն փակվում են: Կողային հայելիները ծալվում են ավտոմատ կերպով և լուսավորում են շրջակա տարածքը օրվա մութ ժամանակ: Հատկապես հարմար է մեքենայի երկու կողմերում լիցքավորման միացքի դռների անկոնտակտ բացումն ու փակումը ժեստերի միջոցով:
Էլեկտրաէներգիայի ծախս և արտանետումներ