Նոր Porsche ձեր բիզնեսի համար՝ լիզինգի հատուկ առաջարկով
Պորշե Կենտրոն Երևանը և «Armleasing»-ը ներկայացնում են CarLease-ի հատուկ առաջարկ կազմակերպությունների համար։
Այն հնարավորություն է տալիս թարմացնելու ձեր ընկերության ավտոպարկը նոր Porsche ավտոմեքենաներով՝ օգտվելով լիզինգի հատուկ պայմաններից։
Ի՞նչ հիմնական առավելություններ է առաջարկում CarLease-ը՝
- Լիզինգի համար չի պահանջվում կանխավճար, ինչի շնորհիվ ձեր շրջանառու միջոցները մնում են բիզնեսի ներսում։
- Սահմանվում է կանխատեսելի ամսական վճար՝ հիմնված օրական սկսած 30,400 դրամ* հաշվարկային ցուցանիշի վրա։
- Հաճախորդը չի զբաղվում ավտոմեքենայի ընթացիկ սպասարկման,հետագա վաճառքի և մնացորդային արժեքի կառավարման գործընթացներով։
- Պայմանագրի ավարտից հետո հաճախորդը հնարավորություն ունի ընտրելու նոր ավտոմեքենա և կնքելու նոր լիզինգի պայմանագիր։
Ի՞նչ ծառայություններ է ներառում CarLease-ը՝
- CarLease-ի ամսական վճարի մեջ ներառված են՝
- ԿԱՍԿՈ ապահովագրություն
- Ավտոկայանատեղի
- Ընթացիկ տարեկան տեխնիկական զննում
- Ընթացիկ պարբերական տեխսպասարկումներ (15000 կմ կամ 1 տարի պարբերականությամբ)
- Ավտոմեքենայի գրանցում
- Գույքահարկ
* Բոլոր պարամետրերը ընտրվում են հաճախորդի կողմից։
Ինչպե՞ս է ձևակերպվում CarLease-ը՝
- Մոդելի ընտրություն. Ընտրում եք ձեր ընկերության կարիքներին ու պահանջներին համապատասխան Porsche մոդելը։
- Հայտի դիտարկում. «ԱրմԼիզինգ»-ը դիտարկում է հայտը, որից հետո համաձայնեցնում եք լիզինգով մեքենա ձեռք բերելու պայմանները։
- Պայմանագրի ձևակերպում և շահագործում. Ընկերության անունով կնքվում է լիզինգի պայմանագիր, որից հետո կարող եք շահագործել ձեր նոր Porsche-ը։
Օգտվեք CarLease-ից և ընդգծեք ձեր ընկերության պրեմիում իմիջը Porsche-ի հետ։
Մանրամասների համար կապ հաստատեք մեզ հետ։
Ծանոթագրություն. Օրական սկսած 30,400 դրամ արժեքը հաշվարկային ցուցանիշ է։ Վերջնական պայմանները, այդ թվում՝ ավտոմեքենայի լիզինգի ժամկետը և ամսական վճարը, կախված են ընտրված ավտոմեքենայի մոդելից և գործարքի պայմաններից։
