Ինչու՞ պետք է ընտրել օրիգինալ ավտոպահեստամասեր Ձեր Porsche-ի համար

Porsche-ն պարզապես ավտոմեքենա չէ. այն ինժեներական գլուխգործոց է, որտեղ յուրաքանչյուր դետալ նախագծված է առավելագույն արդյունավետություն և հզորություն ապահովելու համար: Որպեսզի Ձեր ավտոմեքենան պահպանի իր գործարանային որակը և անվտանգության մակարդակը, չափազանց կարևոր է օգտագործել բացառապես օրիգինալ ավտոպահեստամասեր:

Մասնագիտացված խորհրդատվություն

Մեր սպասարկման կենտրոնը համալրված է բանիմաց մասնագետներով, ովքեր լիարժեք պատկերացում ունեն Porsche ավտոմեքենաների և դրանց բաղադրիչների մասին: Նրանք կօգնեն Ձեզ՝ գտնելու Ձեր Porsche-ին անհրաժեշտ ճիշտ պահեստամասը՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն:

 

Պատվիրել առցանց

 

Հաճախ տրվող հարցեր

1. Ինչպե՞ս կարող եմ պատվիրել Porsche-ի օրիգինալ պահեստամաս։

 

Դուք կարող եք պատվեր կատարել երեք եղանակով՝

 

● Առցանց հարցում ուղարկելով կայքի միջոցով,
● Զանգահարելով +374 55 739403 հեռախոսահամարով,
● Անձամբ այցելելով «Պորշե Կենտրոն Երևան»։

 

2. Որքա՞ն է պահեստամասերի առաքման ժամկետը։

Առաքման ստույգ ժամկետը նշվում է պատվերի ձևակերպման պահին։ Միջինում այն կազմում է մոտ 10 աշխատանքային օր՝ կախված պահեստամասի տեսակից և առկայությունից։

 

3. Ո՞ր երկրից են ներմուծվում պահեստամասերը։

Բոլոր պահեստամասերը ներմուծվում են բացառապես Գերմանիայից՝ Porsche-ի պաշտոնական պահեստից կամ գործարանից՝ ապահովելով արտադրողի որակի և իսկության ամբողջական համապատասխանությունը։

 

4. Ո՞ր պայմանների դեպքում է գործում Porsche-ի օրիգինալ պահեստամասերի երաշխիքը։

Երաշխիքը տրամադրվում է այն դեպքում, երբ պահեստամասը ձեռք է բերվել պաշտոնական ներկայացուցչից և տեղադրվել է Պորշե Կենտրոնի կողմից։

 

5. Ինչպե՞ս է իրականացվում երաշխիքային վերանորոգումը տեխնիկական խնդիրների դեպքում:

 

Երաշխիքի գործողության շրջանակներում տեխնիկական անսարքություն հայտնաբերելիս իրականացվում է պահեստամասի անվճար փոխարինում նորով: Հաճախորդն ազատվում է ինչպես պահեստամասի արժեքի, այնպես էլ տեղադրման աշխատանքների համար վճարում կատարելուց: